«Լիվերպուլը» պատրաստվում է հաջորդ ամառ ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տային՝ ազատ խաղացողի կարգավիճակում: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն, «Լիվերպուլի» ղեկավարները տպավորված էին Տայի խաղով նախորդ մրցաշրջանում: Ակումբը մտադիր է հաջորդ ամառ, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Բայերի» հետ, մրցակցել «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում։
Անցած մրցաշրջանում Ջոնաթան Տան Լևերկուզենի «Բայերի» հետ հաղթել է Գերմանիայի առաջնությունում և երկրի գավաթի խաղարկությունում:
Այս մրցաշրջանում Տան բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
























































