«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հաճոյախոսություններ է արել իր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հասցեին:
Հիշեցնենք, որ իսպանացին Անգլիա է տեղափոխվել 2019 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից»:
«Գվարդիոլան միշտ մեկ քայլ առաջ է բոլորից: Նա կարող է կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ այս կամ այն խաղում: Խոսեպը երբեք չի կանգնում տեղում: Հիշեք, որ ձեր մրցակիցները միշտ վերլուծում են ձեզ:
Դուք անընդմեջ չեք հաղթի ԱՊԼ-ի չորս տիտղոս, եթե կանգ առնեք տեղում: Կամ վերաիմաստավորեք ինքներդ ձեզ, կամ մահացեք», – գրել է Ռոդրին Players Tribune-ում:
Ռոդրին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկն է:
























































