Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Ա լիգայի 1-ին խմբի առաջին տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Շոտլանդիայի և Լեհաստանի հավաքականները։
Խաղը կայացել է Շոտլանդիայի Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում և ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ Լեհաստանի թիմի։
Նախ Լեհաստանի հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Շիմանսկին և Լևանդովսկին, իսկ հետո «Նապոլիի» նորեկներ Գիլմորն ու ՄաքՏոմինայը հավասարեցրեցին հաշիվը։ Սակայն հյուրերին հաջողվեց այս խաղում հաղթանակ տոնել՝ 97-րդ րոպեին Ժալևսկու խփած գոլի շնորհիվ։
Առաջին տուրի շրջանակում այսօր Սլովակիայի հավաքականը հաղթեց Էստոնիային 1-0 հաշվով, Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգի թիմին 2-0 հաշվով, իսկ Բելառուսն ու Բուլղարիան չպարզեցին հաղթողին՝ 0-0։
























































