«Լիոնը» հայտարարել է «Մարսելի» կիսապաշտպան Ջորդան Վերետուի տեղափոխության մասին։
31-ամյա ֆրանսիացին երկու տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
Տրանսֆերի գումարը կազմել է 4 միլիոն եվրո։
Վերետուն Մարսելի թիմում հանդես է գալիս 2022 թվականից․ անցկացրած 94 խաղում նա խփել է 10 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։
























































