«Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է պաշտպան Մուհամեդ Սիմականի՝ իրենց թիմ տեղափոխելու մասին։
24-ամյա Սիմականը «Ալ-Նասր» է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգից», որի կազմում հանդես էր գալիս 2021 թվականի ամառվանից։
Ըստ Transfermarkt-ի, գործարքի արժեքը կազմել է 45 մլն եվրո։
«Ալ-Նասրում» ֆրանսիացի պաշտպանը, որն ընդունակ է խաղալ պաշտպանության կենտրոնում և աջից, դարձել է աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը։
























































