Պորտուգալացի կիսապաշտպան Դանիլո Պերեյրան հեռացել է ՊՍԺ-ից և կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։
32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ալ-Իթթիհադ » ակումբի հետ, հաղորդում է փարիզցիների պաշտոնական կայքը։
Ինչպես հայտնում է Transfermarkt-լը, կիսապաշտպանի տրանսֆերի համար սաուդյան ակումբը վճարել է 5 միլիոն եվրո:
Պերեյրան ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2020 թվականից։ Մինչ ՊՍԺ տեղափոխվելը Պերեյրան հինգ տարի խաղացել է «Պորտուում», որի հետ երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն։
























































