Ֆրանսիական լիգայի 1-ի երրորդ տուրի շրջանակում, արտագնա խաղում ՊՍԺ-ն 3-1 հաշվով հաղթել է «Լիլին»։
Փարիզցիների կազմում գոլերը խփեցին Վիտինյան (11մ), Բրեդլի Բարկոլան և Ռանդալ Կոլո-Մուանին։ «Լիլի» կազմում աչքի ընկավ Էդոն Ժեգրովան:
ՊՍԺ-ն վաստակեց ինը միավոր և գլխավորեց Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Լիլը» վեց միավորով մնաց վեցերորդ տեղում:
Հաջորդ խաղում փարիզցիները կընդունեն «Բրեստին», իսկ «Լիլն» արտագնա խաղում կխաղա «Սենտ Էտյենի» հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան սեպտեմբերի 15-ին։
























































