«Մոնակոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լանսի» հետ Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի խաղում՝ 1-1։
Խաղի 84-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դենիս Զաքարիան գոլի հեղինակ է դարձել։
Խաղավերջում Ֆրանկովսկին իրացրեց 11 մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը:
«Լանսը» և «Մոնակոն» ունեն 7-ական միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը:
























































