Ֆրանսիական Լիգա 1-ի 3-րդ տուրում Մարսելի «Օլիմպիկը» վստահ հաղթանակ տարավ Թուլուզի նկատմամբ (3:1)։
Դե Ձերբիի գլխավորած թիմի կազմում երկու րոպեում դուբլ ձևակերպեց Մեյսոն Գրինվուդը՝ 16-րդ և 17-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում Քրեսվելը գրավեց սեփական դարպասը մեծացնելով հյուրերի առավելությունը, իսկ հանդիպման վերջին գոլը 90-րդ րոպեին հեղինակեց Շավի Բաբիկան։
Անցկացված 3 տուրերից հետո «Մարսելը» վաստակած 7 միավորով առաջատարությունը կիսում է «Նանտի» հետ, իսկ «Թուլուզը» ունի 2 միավոր և 13-րդն է։
























































