ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժան-Միշել Լարկեն կարծում է, որ Զինեդին Զիդանը երբեք չի գլխավորի Ֆրանսիայի հավաքականը։ Լարկեն կարծում է, որ մասնագետին այս մարտահրավերը չի հետաքրքրում։
«Ես պատրաստ եմ գրազ գալ, որ Զինեդին Զիդանը երբեք չի գլխավորի Ֆրանսիայի հավաքականը: Սա իմ ներքին զգացումն է։ Չեմ կարծում, որ նա հետաքրքրված է այդ ամենով։
Բացի այդ, ես վստահ չեմ, որ Զիդանը Դեշամից ավելի լավ գործ կկատարի հավաքականում։ Ֆրանսիայի հավաքականը կարող է ավելիին հասնել, բայց վերջին 12 տարիների ընթացքում մեր հավաքականը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա»,- Լարկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշենք, որ Զինեդին Զիդանը որպես գլխավոր մարզիչ մարզել է միայն Մադրիդի «Ռեալը»։
























































