Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մոուկոկոն վարձավճարով տեղափոխվել է ֆրանսիական «Նիցա»:
Այդ մաիսն հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
Վարձակալության պայմանագիրը ներառում է ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ:
19-ամյա գերմանացին «Բորուսիայի» սան է։ Դորտմունդցիների կազմում նա անցկացրել է 99 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։
























































