«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը հայտնել է, թե իր կարիերայի ընթացքում ում դեմ է անցկացրել ամենաբարդ հանդիպումը.
«Անդրեաս Գուարդադո. 2014 թ-ին Աշխարհի առաջնության ժամանակ խաղում էինք Մեքսիկայի դեմ, և ես պետք է հսկեի հենց նրան:
Շատ թեժ օր էր. նա անընդհատ վազում էր: Ինձ համար իսկապես դժվար էր: Բացի այդ, նա, իրոք, լավ ֆուտբոլիստ է:
Նա հիանալի էր գնդակով: Ինձ համար՝ իրեն կանգնեցնելը մեծ խնդիր էր: Սաստիկ տապի պատճառով ավելի էր դժվարանում հասնելը նրա հետևից, բայց, այնուամենայնիվ, հաղթեցինք այդ մրցավեճում»,-հիշել է Վեյնալդումը: