«Բետիսի» կիսապաշտպան Անդրես Գուարդադոն համաձայնության է եկել ակումբի հետ։
Նոր պայմանագրով ֆուտբոլիստը թիմում է մնալու մինչև 2023 թվականի ամառ։ Կողմերի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսին։
Ընթացիկ մրցաշրջանում Գուարդադոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։