«Լիոնի» պաշտպան Մամադու Սարը պայմանագիր է կնքել «Ստրասբուրգի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
18-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ը տրանսֆերի արժեքը գնահատում է 10 մլն եվրո։
«Մալմյոյի» կիսապաշտպան Սեբաստիան Նանասին ևս տեղափոխվել է ֆրանսիական ակումբ։
22-ամյա շվեդը պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 11 միլիոն եվրո:
























































