Ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լիոնը» տրանսֆերի է հանել իր թիմի գրեթե բոլոր խաղացողներին, հայտնում է L’équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբների ֆինանսների վերահսկման համար պատասխանատու գործակալությունը հավատարմագրել է «Լիոնին» պայմանով, որ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը ակումբը ֆուտբոլիստների վաճառքից ստանա առնվազն 100 միլիոն եվրո։ Մինչ օրս «Լիոնը» վաճառել է 24 միլիոն եվրոյի խաղացողներ՝ ծախսելով 134 միլիոն եվրո նոր խաղացողների գնման համար։
Ընդգծվում է, որ եթե ֆրանսիական ակումբը չկարողանա հավաքել անհրաժեշտ գումարը խաղացողների վաճառքից, ապա թիմից կարող են միավորներ հանվել։
Թիմը արդեն ստիպված «Ստրասբուրին» է վաճառել իր 18-ամյա ծագող աստղ Մամադու Սարին, իսկ Ռայան Շերկին՝ ակումբի ամենաբարձր շուկայական արժեքը ունեցող խաղացողը (25 միլիոն եվրո), նախօրեին հրաժարվել է տեղափոխվել «Ֆուլհեմ»։
























































