ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեգնանքով պատասխանել է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը փարիզյան ակումբի հնարավոր տրանսֆերների մասին հարցին։
«Եթե ՊՍԺ-ն ստիպված է գնել լվացքի մեքենա, այն կարժենա 400 եվրո՝ 4 եվրոյի փոխարեն, բայց խնդիրն այն է, որ այն կաշխատի 4 եվրոյանոց լվացքի մեքենայի պես»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նշենք, որ այս ամառ ՊՍԺ-ն ձեռք է բերել դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին, պաշտպան Վիլիան Պաչոյին, եզրային հարձակվող Դեզիր Դուեին և կիսապաշտպան Ժոաու Նևեշին։