Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Պլատինին խոսել է ժամանակակից ֆուտբոլի մասին.
«Եվրոպայի առաջնությունն անհաջող էր։ Ինձ դուր եկավ միայն Իսպանիան։
Մեր օրերում այլևս չկան դպրոցների և խաղաոճերի բազմազանություն։ Բոլորը խաղում են այնպես, ինչպես Գվարդիոլան։ Նախկինում խաղաոճերը բազմազան էին։ Իսկ հիմա ամեն ինչ նույնն է։
Պեպը լավ է գործում, բայց նա հարմարվում է իր բարձրակարգ ֆուտբոլիստներին: Մյուսները փորձում են նույն բանն անել՝ առանց նույն որակի ֆուտբոլիստներ ունենալու:
Ես մի քիչ ձանձրանում եմ։ Այսօր պաշտպաններին գնահատում են գնդակին տիրելու ունակությամբ, այլ ոչ թե նրանով, թե որքան լավ են պաշտպանվում: Ֆուտբոլին իրական պաշտպաններ են պետք։ Եվ բավական է արդեն երեք հենակետային կիսապաշտպաններով խաղալ»,- ասել է «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպանը La gazzetta dello sport-ին տված հարցազրույցում։
























































