ՊՍԺ-ի 23-ամյա կիսապաշտպան Մանուել Ուգարտեն պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե ակումբները համաձայնության գան տրանսֆերի շուրջ։
Հնարավոր տրանսֆերի մանրամասները դեռ վերջնական տեսքի են բերվում, սակայն կողմերը վստահ են, որ գործարքը կկայանա մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ուգարտեն ՊՍԺ-ի խաղացող է դարձել 2023 թվականի ամռանը՝ «Սպորտինգից» տեղափոխվելով 60 միլիոն եվրոյի դիմաց: Հաղորդվում է, որ փարիզցիները պատրաստ են նույն գումարով բաց թողնել ուրուգվայցի ֆուտբոլիստին։
























































