ՊՍԺ-ն կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանից՝ ակումբի նախկին խաղացող Կիլիան Մբապեի հետ ունեցած տարաձայնության պատճառով, հայտնում է Le Monde-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով դիմել է Ֆրանսիայի լիգայի և ՈւԵՖԱ-ի իրավական հանձնաժողովին՝ պահանջելով ՊՍԺ-ից 55 միլիոն եվրո, որը ներառում է խաղացողի աշխատավարձն ու բոնուսները։
Աղբյուրի համաձայն, Ֆրանսիայի լիգայի ներգրավումն այս հարցում կարող է աղետ դառնալ ՊՍԺ-ի համար, քանի որ կազմակերպությունն իրավասու է ակումբի նկատմամբ տրանսֆերային արգելք սահմանել, ինչպես նաև հետ վերցնել ՈւԵՖԱ-ի արտոնագիրը, ինչը կհանգեցնի Չեմպիոնների լիգայից անհապաղ հեռացման։
Նշում է, որ ՈւԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցող ցանկացած ակումբ պետք է ապացույցներ ներկայացնի իր անձնակազմին չմարված աշխատավարձի բացակայության մասին, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան արտոնագրման մրցաշրջանի նախորդող փետրվարի 28-ը:
ՊՍԺ-ն, հետևաբար, կարող է կորցնել ՈւԵՖԱ-ի ակումբային արտոնագիրը 2024/25 մրցաշրջանի համար՝ ակումբների արտոնագրման և ֆինանսական կենսունակության վերաբերյալ ՈւԵՖԱ-ի կանոնակարգերին չհամապատասխանելու պատճառով: