«Մարսելը» գերվստահ հաղթանակով է մեկնարկել Լիգա 1-ի նոր մրցաշրջանում` 5-1 հաշվով արտագնա խաղում հաղթելով «Բրեստին»:
Հիշեցնենք, որ «Բրեստն» այս մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայում:
«Մարսելի» կազմում դուբլ են ձևակերպել Էնրիկեն և թիմի նորեկ Մեյսոն Գրինվուդը։ Եվս մեկ գոլ խփել է թիմի մյուս նորեկը` Էլի Վահին:
«Մարսելն» առաջին հաղթանակը տոնեց թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբիի գլխավորությամբ:
























































