ՊՍԺ-ն հայտարարել է «Ռենի» 19-ամյա ֆրանսիազցի վինգեր Դեսիրե Դուեի տեղափոխության մասին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։
19-ամյա վինգերը «Ռենի» ակադեմիայի սան է: Նախորդ մրցաշրջանում Դուեն անցկացրել է 43 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերի համար փարիզյան ակումբը վճարել է 50 մլն եվրո։