Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն այսօր՝ օգոստոսի 16-ին, նշում է ծննդյան 40-ամյակը:
Այս առիթով Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում.
«Շնորհավոր 40-ամյակդ, ընկերս։ Երջանիկ եմ, որ քո ընկերն եմ։ Շնորհավորելով տարեդարձդ՝ ցանկանում եմ, որ իրականություն դառնան քո ամենանվիրական երազանքները։ Շնորհակալություն ՔԵԶ մարմնամարզության մեջ ունեցած անգնահատելի ավանդի համար: Անկախությունից ի վեր մարմնամարզությունում մեծ հաջողությունների մեկնարկը դու ես տվել մեր երկրում. Աշխարհի առաջնության կրկնակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի գավաթակիր, հաջողություններ, որոնք անիրականանալի երազանք էին թվում մեզ համար, բայց դու այդ ամենը իրականություն դարձրեցիր և վստահաբար տվեցիր մարզաձևի զարգացման երկարատև մեկնարկը։ Կրկին Շնորհակալություն ՔԵԶ ամեն ինչի համար»,- գրել է Վանոյանը: