ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է ֆրանսիական գրանդում դարպասապահի դիրքի համար մրցակցության մասին հարցին:
«Ես երբեք չեմ ասում, որ նրանցից մեկը կլինի թիվ մեկ, իսկ մյուսը կլինի երկրորդը կամ երրորդը: Ուզում եմ տեսնել, թե ինչպես են նրանք իրենց առավելագույնը տալիս մարզումների ժամանակ։ [Դարպասապահները] պետք է պատրաստ լինեն, որ ես կարող եմ կանչել նրանց: Ցանկանում եմ, որ իմ բոլոր խաղացողները պատրաստ լինեն, երբ ես կապ հաստատեմ նրանց հետ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
























































