Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին երեկ՝ օգոստոսի 14-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում «Ատալանտայի» դեմ տարած հաղթանակից հետո (2:) պատմական նվաճման է հասել՝ որպես «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ։
Այսպիսով իտալացի մասնագետը «Արքայական» ակումբի պատմության մեջ նվաճած գավաթների քանակով հավասարվեց Միգել Մունյոսին ՝ 14 գավաթ, և բարձրացավ առաջին հորիզոնական։
Նշենք, որ երկրորդ տեղը զբաղեցնում է Զինեդին Զիդանը, որը Մադրիդի «Ռեալի» կազմում 11 տիտղոս է նվաճել։ Լավագույն հնգյակը եզրափակում են Լուիս Մոլովնին՝ 8 գավաթ և Վիսենտե Դել Բոսկեն՝ 7 գավաթ: