«Բարսելոնան» պայմանագիր կկնքի խորվաթ փորձառու կիսապաշտպան Իվան Պերիշիչի հետ, այս մասին հայտնում են Mundo Deportivo-ն։
Ֆուտբոլիստը «Հայդուկի» հետ պայմանագիրը խզելուց հետո ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։ «Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն անձամբ է կապվել 35-ամյա վինգերի հետ և առաջարկել կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Նշվում է, որ 35-ամյա խաղացողը երկար չի մտածել ու միանգամից համաձայնել է կատալոնական ակումբի հետ պայմանագիր կնքելուն։
Պերիշիչը նախկինում հանեդես է եկել մի շարք հեղիանակավոր ակումբների կազմում՝ ինչպիսիք են «Ինտերը», «Բավարիան», «Տոտենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան»։ Խորվաթիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 134 հանդիպում և դարձել 33 գոլի հեղինակ։