«Բարսելոնան» խնդիրներ ունի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ խաղացողների գրանցման հետ կապված, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի խաղացողներից հինգը սպասում են իրենց գրանցմանը: Խոսքը Ալեքս Վալայի, Պաու Վիկտորի, Պաբլո Տորեի, Ինիգո Մարտինեսի և թիմի նորեկ Դանի Օլմոյի մասին է։
Նշենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի նոր մրցաշրջանը սկսում է «Վալենսիայի» հետ արտագնա խաղով, որը կկայանա շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին։