«Ատալանտայի» հոլանդացի կիսապաշտպան Մարտին դե Ռոնը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի կայանալիք հանդիպման մասին։
«Հուսանք, որ երկրպագուներին կարող ենք պարգևել նույն ժպիտը, ինչ Դուբլինում: Մենք մոտիվացված ենք և պատրաստ ենք հանդիպմանը։ Մենք պետք է խաղանք մեր ֆուտբոլը, մենք ունենք մեր սեփական փիլիսոփայությունը և մեր սեփական խաղաոճը: Դա պահանջում է հարգանք և մեծ քաջություն խաղադաշտում, բայց ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել «Ռեալին»: Ամեն ինչ մեր ձեռքերում է, և մենք պետք է դա ցույց տանք խաղադաշտում»,- դե Ռոնայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 14-ին, Վարշավայի «Նարոդովի» մարզադաշտում ժամը 23։00-ին։