«Բարսելոնան» հրաժեշտ է տվել Սերժի Ռոբերտոյին, որը 18 տարի անց ավարտում է կարիերան թիմում։
«Կկարոտենք քեզ, Սերժի»,- գրում է ակումբը X սոցցանցում։
Սերժի Ռոբերտոն միացել էր «Բարսելոնային» 2006 թվականին՝ կարիերան սկսելով Լա Մասիայի երիտասարդական ակադեմիայում։ 2010 թվականին նա իր նորամուտը նշեց հիմնական թիմում, այդ ժամանակվանից նա անցկացրել է ավելի քան 300 հանդիպում բոլոր մրցաշարերում։
Ավարտելով իր ժամանակը «Բարսելոնայում»՝ Սերժի Ռոբերտոն դարձավ թիմի ամենափորձառու խաղացողներից մեկը։ «Բլաուգրանայի» հետ աշխատելու ընթացքում թիմը նվաճեց բազմաթիվ գավաթներ, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան, Իսպանիայի առաջնությունը և Գավաթը: