Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը պատմել է, թե ինչպես է աշխատել հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի հետ Ֆորմուլա 1-ի մասին ֆիլմի նկարահանման ընթացքում։
«Ես գնացե՞լ եմ մրցուղի Բրեդ Փիթի հետ, այո՛։ Մենք գնացինք մրցուղի Լոս Անջելեսում: Ես նստեցի ուղևորի նստարանին, իսկ նա պիլոտի: Երբ ես երիտասարդ էի, ես մրցավազքի հրահանգիչ էի: Դա լրացուցիչ գումար վաստակելու միջոց էր:
Այսպիսով դա ինձ օգնեց մեծ փորձ կուտակել ուրիշների հմտությունները հասկանալու գործում: Այժմ ես անմիջապես կարող եմ ասել, թե ով ունի պոտենցիալ։ Նս մեծ ներուժ ունի, դա նրա ԴՆԹ-ում է: Կարո՞ղ էր նա լավ արդյունքներ ցույց տալ որպես պիլոտ: Այո, բայց ակնհայտորեն դա ժամանակ կպահանջեր նրանից»,- Հեմիլթոնի խոսքերն է մեջբերում Esquire.com-ը:
Նշենք, որ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա հաջորդ տարի՝ 2025 թվականի հունիսի 25-ին։