Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն շնորհավորել է իր նախկին ակումբին՝ ՊՍԺ-ին ստեղծման 54-րդ ամյակի կապակցությամբ։ Ֆրանսիացին իր շնորհավորանքը հրապարակել է սոցցանցերում։
24-ամյա հարձակվողը լուսանկար է հրապարակել «Պարկ դե Պրենս» մարզադաշտից՝ կարճ մակագրելով՝ «Ծնունդդ շնորհավոր ՊՍԺ»: Մբապեն փարիզցիների կազմում հանդես է եկել 2017-ից 2024 թվականներին՝ դառնալով ակումբի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն 256 գոլով:
ՊՍԺ-ի կազմում յոթ մրցաշրջանների ընթացքում Մբապեն վեց անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը և չորս անգամ՝ երկրի գավաթը։