Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Ատալանտայի» դեմ խաղից առաջ խոսել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի նախկին հարձակվող Գարեթ Բեյլի մասին։
«Այստեղ Գարեթ Բեյլը համարվում է լեգենդ: Նա գոլ խփեց 2014 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և երկու գոլ խփեց «Լիվերպուլի» դարպասը։ Նա ահռելի քանակությամբ գոլեր խփեց նաև այլ եզրափակիչներում։ Ես նրա հետ ֆանտաստիկ ժամանակ եմ անցկացրել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Մադրիդի «Ռեալի» հետ Գարեթ Բեյլը նվաճել է 17 գավաթ՝ 5 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում և 3 անգամ՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն։ Նաև իր կարիերայի ընթացքում ուելսցի հարձակվողը հասցրել է հանդես գալ Լոնդոնի «Տոտենհեմում» և «Սաութհեմփթոնում»: Բեյլը պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացել է 2023 թվականի հունվարին։ Նրա վերջին ակումբը եղել է MLS-ը ներկայացնող «Լոս Անջելեսը»։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — «Ատալանտա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին, ժամը 23։00-ին։