Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը կողմնորոշվել է իր ապագայի հարցում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Եվրոպայի 22-ամյա չեմպիոնը «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է այս ամառ տեղափոխվել կատալոնական գրանդ։
«Կապտանռնագույնները» ակնկալում են գործարքն ավարտել այս շաբաթ: Տրանսֆերի արժեքը կկազմի 62 միլիոն եվրո
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: