«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆաթին ամենայն հավանականությամբ կլքի կատալոնական ակումբը, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» հույսեր չի կապում Անսուի հետ։ Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին տեղեկացրել է, որ ֆուտբոլիստը պետք է նոր ակումբ փնտրի:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Անսու Ֆաթին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: