«Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի» դեռևս կարող է կայանալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախկինում հաղորդվում էր, որ «Ազնվականները» դժվար թե կարողանան իրենց թույլ տալ խաղացողի տրանսֆերը՝ հրաժարագնի և աշխատավարձի չափի հետ կապված պահանջների պատճառով:
Նշվում է, որ լոնդոնցիների ներկայացուցիչները հասկացրել են հարձակվողի գործակալին, որ նիգերիացին կարող է պայմանագիր կնքել միայն վարձավճարով և աշխատավարձի պահանջները նվազեցնելու դեպքում:
«Նապոլին» ակնկալում է նվազագույնը 100 միլիոն եվրո վաստակել Վիկտոր Օսիմհենի վաճառքից։ Որպես 25-ամյա հարձակվողին փոխարինող՝ նեապոլցիները ցանկանում են գնել Ռոմելու Լուկակուին նույն «Չելսիից»։