Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վերաբերյալ ունեցած իր առաջին տպավորությունների մասին։
«Երբ Մեսսին շրջանցեց ինձ և Կանավարոյին, խաղից հետո ես դիմեցի Կանավարոյին և ասացի։ Աստված իմ, ո՞վ է այս տղան: Նա նոր Մարադոնան է: Ես բախտավոր եմ, քանի որ ինձ շատ ժամանակ չի մնացել մինչև կարիերաս ավարտեմ։ Ինչպիսի՞ն է լինելու պաշտպանների հաջորդ սերունդը, նրանք իրոք ստիպված են լինելու տառապել նրա պատճառով։
Ես գիտեի, որ նա կդառնա աշխարհի լավագույն խաղացողը, որ ապագայում ամեն ինչ կհաղթի։ Եվ ես երջանիկ եմ, քանի որ տեսա նույնիսկ ավելին, քան սպասում էի»,- Կառլոսի խոսքերն է մեջբերում Post Blaugrana-ն։