«Բավարիայի» կիսապաշտպան Բրայան Սարագոսան վարձավճարով տեղափոխվել է «Օսասունա» մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Գործարքը չի ներառում ֆուտբոլիստի տրանսֆերն ամբողջությամբ գնելու տարբերակ: Վարձակալության արժեքը՝ 250 հազար եվրո։
2023 թվականի դեկտեմբերին Սարագոսան պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականը։
Սարագոսան «Գրանադայի» սան է: Նա թիմի կազմում անցկացրել է 58 հանդիպում, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։