Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը՝ իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ, որոշում է կայացրել նոր մրցաշրջանում թիմի հիմնական 11 մետրանոց իրացնողի հարցում։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն՝ նոր մրցաշրջանում «Արքայական» ակումբի 11 մետրանոցների հաստիքային իրացնողը կլինի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։