ՈւԵՖԱ-ի վերահսկողության, էթիկայի և կարգապահական կոմիտեն որոշել է մեկ խաղով որակազրկել Իսպանիայի հավաքականի խաղացողներ Ռոդրիգո Էրնանդեսին և Ալվարո Մորատային։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ խաղացողները որակազրկվել են վարքագծի ընդհանուր սկզբունքները չկատարելու, պարկեշտ պահվածքի տարրական կանոնները խախտելու, սպորտային միջոցառումներն օգտագործելու համար ոչ սպորտային բնույթի հայտարարություններ անելու և ֆուտբոլը և մասնավորապես ՈՒԵՖԱ-ին վարկաբեկելու համար։
Ավելի վաղ Ռոդրին և Մորատան վանկարկել են «Ջիբրալթարն Իսպանիա է»՝ տոնելով Իսպանիայի հավաքականի հաղթանակը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։