«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժուլ Կունդեն խոսել է կատալոնական ակումբում իր թիմակից՝ 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին։
«Ես ակնկալում եմ նրանից տեսնել նույնը, ինչ տեսանք Եվրոպայի առաջնությունում: Նա շատ է աճել ու դարձել է որոշիչ խաղացող։ Նա լսում է և սովորում, և եթե շարունակի այդպես, կարող է էլ ավելի ուժեղանալ»,- Կունդեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Եվրոպայի առաջնությունում Յամալը «Ֆուրիա Ռոխայի» կազմում անցկացրել է 7 հանդիպումները, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո: