VAR-ի մրցավարները ձերբակալվել են Չեմպիոնների լիգայի որակավորման խաղից առաջ:
Գիշերը հարբած վիճակում նրանք ճանապարհային նշան են գողացել:
Լեհ մրցավարները չեն աշխատի «Դինամո» Կիև — «Ռեյնջերս» խաղում։ Մրցավարները հեռացվել են խաղի մեկնարկից ընդամենը ժամեր առաջ։
Բանն այն է, որ գիշերվա ժամը երկուսին նրանք ոչ սթափ վիճակում գողացել են ճանապարհային նշանը և բերման են ենթարկվել ոստիկանների կողմից։ Այս մասին հայտնում է Weszlo-ն: