«Բենֆիկայի» 19-ամյա կիսապաշտպան Ժոաո Նևեշը կդառնա ՊՍԺ-ի խաղացող։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստը ՊՍԺ կգնա 60 միլիոն եվրոյի, 10 միլիոն եվրո հավելավճարի և կիսապաշտպան Ռենատու Սանշեշի մեկ մրցաշրջանով վարձավճարի դիմաց։ Հաղորդվում է, որ առաջիկա օրերին սպասվում է բուժզննում։
Նևեշը «Բենֆիկայի» սան է: 2023/2024 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, ֆուտբոլիստի արժեքը 55 միլիոն եվրո է: Պորտուգալական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:
Սանշեշը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռոմայում»: