«Մարսելի» պաշտպան Ջոնաթան Քլոսը պայմանագիր է կնքել «Նիցայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
31-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար։
Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատում է 5 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Քլոսն անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։