«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն, որն աջ ազդրի ջիլի վնասվածք է ստացել, երեկ՝ հուլիսի 22-ին, բարեհաջող վիրահատվել է։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունում Ուրուգվայի հավաքականի խաղացողը վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի հետ քառորդ եզրափակիչ խաղում (0:0, 11մ՝ 4:2): Ավելի ուշ Ռոնալդը բաց է թողել Կոլումբիայի հավաքականի հետ մրցաշարի կիսաեզրափակիչը (0:1), ինչպես նաև կանադացիների հետ երրորդ տեղի համար հանդիպումը (2:2, 11մ՝ 4:3):
Հիշեցնենք, որ Արաուխոն գործող աշխատանքային պայմանագիր ունի կատալոնական «Բարսելոնայի» հետ մինչև 2026 թվականի հունիսը։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: