«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել «Ալ-Սադ», հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ քաթարյան ակումբը, որի նախկին խաղացողն ու մարզիչն է եղել «Բարսելոնայի» լեգենդ Չավի Էրնանդեսը, շահավետ առաջարկ է արել գերմանացի ֆուտբոլիստին։ Հաղորդվում է, որ Գյունդողանը դիտարկում է «Ալ-Սադի» առաջարկը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գյունդողանը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 16 միլիոն եվրո։