«Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը մոտ են 27-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Ինքը՝ ֆուտբոլիստը, հետաքրքրված է կարիերան մադրիդյան թիմում շարունակելու հնարավորությամբ։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը «Ժիրոնայի» հարձակվողի համար կվճարի 30 միլիոն եվոր, ևս 5 միլիոն կատալոնական ակումբը կստանա բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը «Ժիրոնայի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ը ուկրաինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:
























































