ՊՍԺ-ն կարող է նոր դարպասապահ ձեռքբերել, եթե Ջանլուիջի Դոնարուման որոշի հեռանալ։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված իտալացու տեղափոխությամբ։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները դիտարկում են Իսպանիայի առաջնությունից երկու դարպասապահի։ Խոսքը Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի և «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի մասին է։
Նշվում է, երկու դարպասապահների տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30-40 միլիոն եվրո։