«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է նոր հնարավորություն ստանալ կատալոնական ակումբում։
Ինչպես հայտնում է լրագրող Ադրիան Սանչեսը, «Բարսելոնան» կարծում է, որ իսպանացի ֆուտբոլիստն արժանի է նոր մրցաշրջանում իրեն դրսևորելու հնարավորության։ Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, չի հեռանա թիմից այս ամառ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մտադիր է բաժանվել հարձակվողներ Անսու Ֆատիից և Վիտոր Ռոկեից, եթե ձեռք բերի «Ատլետիկ Բիլբաոյի» վինգեր Նիկո Ուիլյամսին և «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Անսու Ֆատին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։