«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին շարունակում է ապաքինվել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում ստացած վնասվածքից։
Իսպանացին վնասել էր ծունկը Տոնի Կրոսի հետ բախման արդյունքում՝ Գերմանիայի դեմ ԵՎՐՈ-ի քառորդ եզրափակիչի խաղում։ Ստացած վնասվածքից հետո 21-ամյա կիսապաշտպանը հարկադրված բաց թողեց մրցաշարի մնացած հատվածը, սակայն դա չխանգարեց «Ֆուրիա Ռոխայինն» նվաճել գավաթը։
Այժմ Պեդրին անում է ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերադառնա խաղադաշտ։ Լրագրող Թոնի Խուանմարտիի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստի վերադարձը նախատեսված է օգոստոսի կեսերին։ Օգոստոսի 17-ին Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Լա Լիգայի առաջին տուրում արտագնա խաղում կհանդիպի «Վալենսիային»։
























































