«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների խաղի մասին իր կարծիքով.
«Ռեալը» միշտ լավագույնն է եղել աշխարհում։ Ակումբը միշտ կլինի բարձունքում։ Ես չեմ տեսնում մեկին, ով կարող է հաղթել «Ռեալին»։
Ես շատ ուրախ էի «Ուեմբլիում» Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։ Ես միշտ կերկրպագեմ «Ռեալին» և իմ նախկին թիմակիցներին»,- ասել է Բենզեման Marca-ին տված հարցազրույցում։
Նա «Ռեալի» հետ նվաճել է 22 տիտղոս, այդ թվում՝ Լա Լիգայի չորս տիտղոս, Իսպանիայի երկու գավաթ և հինգ Չեմպիոնների լիգայի տիտղոս։