«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոստան հաստատել է «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում», թիմ վերադարձնելու ցանկությունը։
«Ոչ միայն Դի Մարիան վերադարձավ «Բենֆիկա», մենք նաև վերադարձրինք Գուեդեշին: Մենք ցանկանում ենք լավ ֆուտբոլիստների հրավիրել, իսկ եթե նրանք նաև ծանոթ են մեր ակումբին ու պորտուգալական ֆուտբոլին, ապա սա միայն դրական է։
Ճիշտ է, երբ որոշ անուններ են հնչում, դրանք ենթադրություններ են, որոնք տեղի են ունենում տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆելիշի հետ կապված բանակցությունները շարունակվում են, ուստի դրանք հրապարակային քննարկման կարիք չունեն»,- մեջբերում է ակումբի նախագահին Mundo Deportivo-ն։